ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

Քննիչ հանձնաժողովի ստեղծման առիթը ձայնագրությունն է, բայց նպատակն է յուրաքանչյուրին երաշխավորել, որ իր հեռախոսը ապօրինի չեն լսում. Կոստանյան

Քննիչ հանձնաժողովի ստեղծման առիթը ձայնագրությունն է, բայց նպատակն է յուրաքանչյուրին երաշխավորել, որ իր հեռախոսը ապօրինի չեն լսում. Կոստանյան
13.09.2018 | 17:35

ԱԺ Քննիչ հանձնաժողովի աշխատանքն անօգուտ չեն լինելու, քանի որ տվյալ խնդիրներով արդեն քրեական գործեր են հարուցվել: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում իր տեսակետը պնդեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյան:

Հիշեցնենք, որ ԱԺ-ը հաստատեց արդարադատության կայացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի և հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի մասին հարցի ուսումնասիրության նպատակով Քննիչ հանձնաժողովի կազմը:


Նա նկատեց, որ քրեական գործեր հարուցվել են երկու փաստերի կապակցությամբ՝ հեռախոսային խոսակցությունների և հաղորդումների գաղտնիության իրավունքի խախտում և պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելու՝ քրեական օրենսգրքի 309 հոդվածով: «Մինչդեռ քրեական օրենսգրքում գոյություն ունի նաև 332–րդ հոդված՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտել, և դրանով քրեական գործ հարուցված չէ»,- ասաց պատգամավորն ու ավելացրեց, որ ձայնագրություններն առիթ են հանդիսացել, որ իրենք քննարկման առարկա դարձնեն երկրում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը՝ առնվազն հեռախոսային խոսակցությունների և նամակագրության գաղտնիության պաշտպանվածության տեսակետից:

Վերջինս շեշտեց նաև, որ եթե կա նման ձայնագրություն, ապա այդ ձայնագրության առկայությունն ինքնին ցանկացածի մոտ, այդ թվում՝ նաև իրենց մոտ, կարող է հարց առաջացնել, որ գուցե ինչ-որ մեկն էլ իրե՞նց է ապօրինի լսում:


«Հետևաբար, մեր խնդիրն է՝ պարզենք, թե արդյոք հեռախոսային խոսակցության գաղտնիության իրավունքի երաշխավորման աստիճանը, այդ երաշխավորման գործիքակազմը բավարար է, որպեսզի մեր երկրում յուրաքանչյուր անձ երաշխավորված լինի, որ իր հեռախոսը որևէ մեկը ապօրինի չի լսում: Առիթը, այո, ձայնագրությունն է, բայց նպատակը և կարգավորման առարկան այդ խնդիրն է»,- եզրափակեց ՀՀԿ-ական պատգամավորը:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2658

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ